‘Երեկ զինվոր է մահացել. ԼՂՀ ՊԲ’

1832

Մայիսի 8-ին` ժամը 15:10-ին, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության կրման ժամանակ մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հարություն Հրայրի Ղամբարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Հ. Ղամբարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթին» ուզում է հրավիրել Լուիս Էնրիկեին որպես գլխավոր մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն Հունաստանին խորհուրդ է տվել հրաժարվել «Թուրքական հոսքի» շինարարությունից’