‘Երեկ Մամուլի ազատության միջազգային օրն էր’

1360

‘

Երեկ ամբողջ աշխարհը նշեց Մամուլի ազատության միջազգային օրը:

1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձեւով մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության միջազգային օր: Իսկ մայիսի 3-ն ընտրվել է այն պատճառով, որ հենց այդ օրը աֆրիկյան Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչները ընդունել են Վինդհուկյան հռչակագիրը, որով կոչ է արվում կառավարություններին՝ ապահովել մամուլի ազատությունն ու նրա ժողովրդավարական բնույթը: Հռչակագրում ընդգծվում էր, որ ազատ և անկախ մամուլը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարևորագույն մասն է համարվում: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված 19-ը մասնավորապես ասում է, որ ամեն ոք ունի համոզմունքների ազատության և դրանք ազատորեն արտահայտելու իրավունք։ Այդ իրավունքը ներառում է սեփական համոզմունքներին հավատարիմ մնալու և ցանկացած միջոցներով ու անկախ պետական սահմաններից՝ տեղեկություններ ու գաղափարներ որոնելու, ստանալու ու տարածելու ազատություն։

‘

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով հաղթածների ցանկը (նախնական)’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Արցախի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները’