‘Երեւանի ավագանու ընտրություններին կմասնակցի 6 կուսակցություն եւ 1 դաշինք’

792

Համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած  ժամանակացույցի` 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններին ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացնել մինչև ս.թ. մարտի 21-ը` ժամը 18.00-ն, տեղեկացնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:

Սահմանված ժամկետում  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», Հայ Ազգային Կոնգրես, «Առաքելություն»,  Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը: Համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած  ժամանակացույցի` ընտրական ցուցակները կգրանցվեն մինչև ս.թ. մարտի 31-ը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի հանդիպումը պարտխոզակտիվի հետ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ ցուցակում ընգրկված՝ Երեւանի ավագանու առաջին 50 թեկնածուները’