‘Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի ցանկը. ԿԸՀ’

2198

ԿԸՀ-ն փոխանցում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 128-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ մինչեւ ս.թ օգոստոսի 29-ը՝ ժամը 18.00-ն։

Սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 9 կուսակցություն եւ կուսակցությունների 4 դաշինք:

ԿԸՀ հրապարակած ցանկն այսպիսի տեսք ունի.

Ռեֆորմիստների կուսակցություն – ցուցակը գլխավորում է Արտակ Ավետյանը
«Ժառանգություն» կուսակցություն – ցուցակը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը
«Լույս» կուսակցությունների դաշինք – ցուցակը գլխավորում է Արտակ Զեյնալյանը
«Երեւանի հանրություն» կուսակցությունների դաշինք – ցուցակը գլխավորում է Անահիտ Թարխանյանը 
Բարգավաճ Հայաստան կուսակցություն – ցուցակը գլխավորում է Նաիրա Զոհրաբյանը
«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն — ցուցակը գլխավորում է Գեւորգ Հովսեփյանը

Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն կուսակցություն — ցուցակը գլխավորում է Գեւորգ Սանդալյանը

«Երկիր Ծիրանի» կուսակցություն – ցուցակը գլխավորում է Զարուհի Փոստանջյանը
«Ժողովրդական Ուղի» կուսակցություն – ցուցակը գլխավորում է Մանուել Գասպարյանը
«Իմ քայլը»կուսակցությունների դաշինք – ցուցակը գլխավորում է Հայկ Մարությանը
«Օրինաց Երկիր» կուսակցություն – ցուցակը գլխավորում է Մհեր Շահգելդյանը
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություն — ցուցակը գլխավորում է Միքայել Մանուկյանը
«
Երեւանցիներ» կուսակցությունների դաշինք- ցուցակը գլխավորում է  Արարատ Զուրաբյանը

ՀՀ ընտրական օրենսգրքի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչեւ ս.թ. սեպտեմբերի 3-ը:

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:

Նախորդ հոդվածը‘Թրամփը ՖԻՖԱ-ի նախագահի հետ հանդիպմանը կարմիր քարտ է ցույց տվել լրագրողներին’
Հաջորդ հոդվածը‘«Շնորհակալություն Սոբյանինին՝ արյանս նորմալ ճնշման համար»’