‘Երեւանի Կենտրոնում վթարի հետեւանքով առաջացած հոսանքազրկումը կվերականգնվի (տեսանյութ)’

703

Երեւանի Կենտրոնի Աղայան 7 շենքի հարեւանությամբ երեկ տեղի ունեցած փլուզման հետեւանքով անջատված էլեկտրական հոսանքն այսօր կվերականգնվի: ՀԷՑ մասնագետները տեղում ժամանակավոր տրանսֆորմատոր են տեղադրել:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ահազանգ էր ստացվել, որ Աղայան-Տերյան փողոցների հատվածում գտնվող բակում, էլեկտրական ենթակայանի եւ բնակելի շենքի միջեւ փորված փոսի պատճառով ենթակայանի պատը փլուզվել է՝ առաջացնելով պայթյուն: Բնակիչների պատմելով, այդ տեղում բակի բնակիչներից մեկը երկհարկանի տուն էր կառուցում՝ քաղաքապետարանից ունենալով համապատասխան թույլտվություն:

iLur.am-ի զրուցակիցները պատմեցին, որ շինարարները հազիվ են հասցրել փախնել փլուզվող պատի փլատակներից: «Մի քանի անգամ զրուցել եմ հետները, զգուշացրել եմ, որ էս փոսը վտանգավոր է, մեր շենքի հիմքերն է խարխլում, լուսավորությունն է քչացնում: Ո՞վ ա բնակչի ասածը հաշվի առնում, ասում են՝ քաղաքապետարանից թույլտվություն ունենք ու վերջ», — մեզ հետ զրույցում ասաց բակի բնակիչ պարոն Խաչիկը:

Ընդ որում, բակի բնակիչները, թեեւ տեղյակ են, որ շինարարության «տերը» իրենց բակում բնակարան ունի, բայց չեն ճանաչում նրան, միայն գիտեն, որ սեփականատիրոջ «կռիշը» Ազգային Ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանն է՝ (ՀՀԿ) Թոխմախի Մհերը:  

Նախորդ հոդվածը‘Հայաստանը հրահրեց բանավեճը եւ լռեց ‘
Հաջորդ հոդվածը‘Կաշառք ստանալու և քաղաքացուն ծեծելու համար ոստիկանության մայոր է կալանավորվել’