‘Երեւանի մետրոպոլիտենը կանգ է առել. Ուղեւորներին տարհանում են’

774

Երեւանի Մետրոպոլիտենի կայանները չեն սպասարկում ուղեւորներին։ «Ա1+»-ի փոխանցմամբ, թեեւ Երեւանի որոշ վարչական շրջաններում հոսանքը վերականգնվել է, սակայն Մետրոպոլիտենի աշխատանքը չի վերականգնվել։ Շատ ուղեւորներ կանգնած են Մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակի կայանի դռների մոտ եւ անհամբեր սպասում են, թե երբ են վագոններն աշխատելու։ 

Մետրոպոլիտենում ծառայություն իրականացնող ոստիկանը նրանց խորհուրդ է տվել հեռանալ՝ նշելով, որ այս վիճակը դեռ 1-2 ժամ կշարունակվի։

Իսկ Մետրոպոլիտենի աշխատակիցն էլ նշել է, որ վագոնները թունելներում կանգնած են, իսկ մարդկանց տարհանել են: 

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ-ը՝ հոսանքազրկման մասին. Պատճառը ՌՊՀ-ի գործարկումն էր ‘
Հաջորդ հոդվածը‘Թոշակների վճարումը կսկսվի նոյեմբերի 4-ին՝ օրվա երկրորդ կեսից’