‘Երեւանի քաղաքապետարանի բոլոր պոլիկլինիկաները 10 օր ամբուլատոր- պոլիկլինիկական և ախտորոշիչ անվճար բուժօգնություն կցուցաբերեն’

847

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ դեկտեմբերի 10-20-ը քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում հայտարարվում է ամբուլատոր-պոլիկլինիկական և ախտորոշիչ անվճար բուժօգնության ակցիա: Ինչպես տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, դիմողներին կտրամադրվի խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում այցելուներին հավելյալ անվճար հետազոտությունների և բուժման ուղեգիր կտրվի:

Ցանկացողները քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներ կարող են դիմել բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 9-13-ը` ներկայացնելով անձնագիրը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել  51-41-66 կամ 51-41-53 հեռախոսահամարներով:

Նախորդ հոդվածը‘Ղրղզստանի նախագահի նախկին թեկնածուին բռնաբարության մեղադրանք է ներկայացվել’
Հաջորդ հոդվածը‘ Տիգրան Սարգսյան. Հայաստանի Հանրապետությունը և Համաշխարհային բանկը հուսալի գործընկերներ են’