‘
Երեւանի քաղաքապետարանը մեկնաբանություն չունի «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայցադիմումի վերաբերյալ: «Մեզ չեն դիմել, չէ՞: Ում դիմել են թող իրենք էլ ներկայացնեն»,- արձագանքեց Արթուր Գեւորգյանը, — NEWS.am-ի հետ զրույցում ասել է Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Արթուր Գեւորգյանը:
Դիտարկմանը, թե իրենց ղեկավարի վերաբերյալ է դիմումը, Գեւորգյանը արձագանքել է. «Էական չէ, թե ում մասով է: Ցանկացած դեպքում ում դիմել են, հասցեատիրոջը պետք է դիմել: Ես չգիտեմ՝ մենք ի՞նչ պետք է տանք, եթե մարդը դիմել է կոնկրետ պահանջով, որպեսզի նա վերլուծի եւ կներկայացնի»:
Վարչության պետը նաեւ չմեկնաբանեց մամուլում տեղ գտած այն տեղեկությանը, թե թիվ 5 եւ 32 երթուղիները սպասարկում է «Ռոբերտ-Տարոն» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը պատկանում է Տարոն Մարգարյանին եւ նրա աներձագին՝ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին:
Հիշեցենք, որ «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանին հասցեագրած դիմումով խնդրել է պարզել՝ «ներքաղաքային փոխադրավարձը բաձրացնելիս քաղաքապետ Տարոն Մագարյանը գտնվե՞լ է արդյոք շահերի բախման իրավիճակում կամ եղե՞լ է նման ռիսկ»: Նույն դիմումով ԹԻՀԿ-ը խնդում է պարզել՝ «ներդրումները կառավարելիս քաղաքապետը չի՞ օգտագործել արդյոք պաշտոնական դիրքը եւ լիազորությունները»:
‘