‘Երեւանի քաղաքապետարանն այս տարի ճանապարհների վրա շուրջ $48,5 միլիոն է ծախսել’

618

2013 թվականին Երևանում մայրուղիների և փողոցների կառուցման, հիմնանորոգման, ասֆալտբետոնե ծածկի ընթացիկ, փոսային նորոգման, հողային պաստառով ճանապարհների վերակառուցման, մայթերի վերանորոգման, ճաքալցման, դիտահորերի ծածկերի սալերի և ջրընդունիչ ցանցերի ուղղման և նորերի տեղադրման աշխատանքների համար ընդհանուր առմամբ՝ հաշվի առնելով բոլոր տեսակի ֆինանսավորման աղբյուրները, ծախսվել է շուրջ 19.5  միլիարդ դրամ (մոտ 48․5 միլիոն դոլար): Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցման ի պատասխան տեղեկացրել է Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ կատարվել են ավելի քան 2.5 միլիոն քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքներ:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Մկնիկներ` Ազգային ժողովի մուտքի դիմաց’