‘Երեւանում այսօրվանից վճարովի ավտոկայանատեղիներ են գործում’

1945

Երևան քաղաքում այսուհետ գործելու են վճարովի ավտոկայանատեղեր, իսկ վճարումները կատարվելու են անկանխիկ եղանակով:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Երևան քաղաքի ավագանու 2012թ. դեկտեմբերի 25-ի թիվ 563-Ն որոշմամբ սահմանվել են Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը:

Եվ այսպես.

Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրք վճարողները վճարումը կատարելու են անկանխիկ ձևով Երևանի քաղաքապետարանի հաշվեհամարին` հետևյալ եղանակներով.

1. SMS վճարմամբ 1045 համարին / 100 դրամ՝ 1 ժամի համար, 5045 համարին / 500 դրամ՝ 1 օրվա համար

2. բանկային և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով (Telcell, MegaPay, IDRAM, Mobidram)

3. էլեկտրոնային եղանակով (ArCA, Virtual ArCA, MasterCard, IDRAM)

Բանկային կամ վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով փոխանցումը կատարվում է 900015211593 հաշվեհամարին՝ նպատակ դաշտում նշելով տրանսպորտային միջոցի պետհամարանիշը` լատինատառ, առանց միջակայքի

Այն դեպքում, երբ տուրքի վճարումը կատարվում է SMS հաղոդագրության միջոցով, տրանսպորտային միջոցի պետհամարանիշը լրացվում է SMS հաղորդագրության դաշտում: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ոչ մի հետքայլ՝ մինչեւ սահմանադրական կարգի հաստատումը’
Հաջորդ հոդվածը‘«Բարև, Երևանը» դատի է տալիս Տարոն Մարգարյանին’