‘Երեւանում բացվել է ճարտարապետ Դավիթ Մանուկյանի նկարների ցուցահանդեսը’

1470

Դեկտեմբերի 23-ին Ճարտարապետների միությունում տեղի ունեցավ ճարտարապետ Դավիթ Սոսի Մանուկյանի ջրաներկ աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Դավիթ Մանուկյանը կյանքից հեռացել է 2014 թվականի ամռանը՝ 75 տարեկան հասակում՝ ծանր հիվանդության պատճառով:

Ցուցահանդեսի բացումը նախաձեռնել էին նրա ընկերները և զարմիկը, որտեղ ցուցադրված էր ջրաներկ նկարների այնպիսի հավաքածու, որը ճարտարապետի կենդանության օրոք չէր ներկայացվել հանրության ուշադրությանը:

Դավիթ Մանուկյանը ծնունդով Ծովագյուղից հայտնի ճարտարապետ Սոս Մանուկյանի որդին է: Կրթությունը ստացել է Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանում, այնուհետև Մոսկվայի հասարակական շենքերի կենտրոնական ինստիտուտի ասպիրանտուրայում: Հետագայում երկար տարիներ դասավանդել է ԵՃՇՊ համալսարանում: Զուգահեռ կատարել է նախագծեր «Հայպետնախագիծ» ինստիտուտում: Կատարված նախագծերից են Սևան քաղաքի N3 միկրոշրջանի կառուցապատումը, Աբովյան քաղաքի հատուկ դպրոցը, բնակելի տներ Ամասիայում: Մասնակցել է Երևանի առողջարանային գոտու և Էջմիածին քաղաքի գլխավոր հատակագծերի նախագծային աշխատանքներին: 2003 թ.-ից զբաղվել է Ալեքսանդր Թամանյանի արխիվի ուսումնասիրությամբ: Իր կյանքի ընթացքում նա հրապարակել է մոտ 30 գիտական աշխատանք:

Նշենք, որ Դավիթ Մանուկյանի ցուցահանդեսը Ճարտարապետների միությունում բաց կլինի մինչեւ հունվարի 20-ը:

Նախորդ հոդվածը‘Համաշխարհային ֆուտբոլի աստղերը` Սանտա Կլաուսի կերպարով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. «Վնասվածքների մեծ թիվը մեզ վրա թանկ նստեց»’