‘Երեւանում սիրիահայ երիտասարդների են դանակահարել’

857

Նոյեմբերի 17-ին` առավոտյան 5-ի սահմաններում,  դանակահարություն է տեղի ունեցել երևանյան «Լոնդոն» բարում: Դանակահարվել են ակումբի աշխատակիցներ Շանթ Քոչյանը և Րաֆֆի Բարդաքչյանը (լուսանկարում): Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախաքննություն է ընթանում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

Yerkir.amի  տեղեկություններով` դանակահարված երիտասարդներն ակումբի աշխատակիցներ են` սիրիահայեր: Ըստ աղբյուրի, դեպքի օրը 5 երիտասարդներ ոգելից խմիչքի ազդեցության տակ վիճաբանություն են սկսել ակումբի տիրոջ հետ և փորձել դանակահարել նրան, ինչը փորձել են կանխել ակումբի սիրիահայ աշխատակիցները:  Արդյունքում վնասվել է Շանթի ձեռքը, իսկ Րաֆֆի Բարդաքչյանը մեջքից դանակի հարված է ստացել:

 Հանցագործություն կատարած երիտասարդները դեռ չեն հայտնաբերվել: 

Նախորդ հոդվածը‘«Շանթի գործով» դատավորը խորհրդակցական սենյակում է’
Հաջորդ հոդվածը‘2013թ. 9 ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է երեխաների հանդեպ բռնության 199 դեպք. Տեսանյութ’