‘Երեւանում քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 7-ին’

644

Մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է մեկ կազմակերպություն: Այն «Ընտրական համակարգեր կենտրոն» կազմակերպությունն է, որն ընտրությունների օրն ունենալու է 60 դիտորդ, տեղեկացնում է ԿԸՀ լրատվական ծառայությունը:

ԿԸՀ-ն դիտորդների հավատարմագրումը կիրականացվի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` փետրվարի 21-ապրիլի 25-ը: Իսկ ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի քվերակության օրվանից ոչ շուտ, քան 45 եւ ոչ ուշ, քան 35 օր առաջ, այսինքն` մարտի 21-31-ը: Ինչ վերաբերում է ընտրական տեղամասերին, ապա դրանց կազմնավորումն արդեն ավարտվել է մարտի 21-ին:

Ընտրության օրը` մայիսի 5-ը, նշանակվել է ՀՀ կառավարության` փետրվարի 14-ի որոշմամբ: 
Նախընտրական քարոզչությունը կսկվի գրանցման համար սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը` ապրիլի 7-ին եւ կտեւի մինչեւ մայիսի 3-ը: Թեկնածուները, կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչեւ ապրիլի 25-ը: 

 

Նախորդ հոդվածը‘Մոտ ապագայում Նյու Յորքն ամբողջովին կվերահսկվի անօդաչու ինքնաթիռների օգնությամբ’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Ալեքսանյանը հաղթեց ադրբեջանցուն եւ դուրս եկավ եզրափակիչ’