‘Երեւան-Գյումրի գնացքի տակ ընկած երիտասարդը 34-ամյա Սերգեյ Թամրազյանն է’

1153

Պարզվել է հուլիսի 24-ին Երեւան-Գյումրի գնացքի տակ ընկած ու մահացած երիտասարդի ինքնությունը։ News.am-ի փոխանցմամբ՝ դժբախտ պատահարի զոհը 1980թ. ծնված, Գյումրիի Մուշ 2 թաղամասի բնակիչ Սերգեյ Թամրազյանն է։

Սերգեյ Թամրազյանի ինքնությունը հաստատել է հայրը, որի խոսքով որդին տառապում էր մանկամտությամբ։

Հիշեցնենք, որ հարվածից հետո գնացքի մեքենավարը մոտ 200 մետր անցնելուց հետո էր միայն կարողացել արգելակել գնացքը, երիտասարդի մարմինը մասնատվել էր։ Դեպքին ականատեսը News.am-ի թղթակցին պատմել էր, որ երիտասարդը գնացքի ռելսերի վրայով քայլելիս է եղել՝ ականջակալներն ականջներին: Նա չի լսել գնացքի ազդանշանը:

Նախորդ հոդվածը‘Ինչպես են ակումբները գումար աշխատում տրանսֆերներից. Խամես Ռոդրիգեսից մինչև Լուիս Սուարես ‘
Հաջորդ հոդվածը‘Տեսանյութ. Հենրիխ Մխիթարյանի լավագույն խաղային դրվագները գերմանական ակումբում’