‘Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքը վերսկսում է իր աշխատանքը’

3686

Այսօրվանից վերսկսում է իր աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երեւան–Թբիլիսի–Երեւան գնացքը: Երեւանից Թբիլիսի գնացքը մեկնելու է ամսվա զույգ օրերին՝ ժամը 21:30-ին: Թբիլիսիից Երեւան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին՝ ժամը 20:20-ին:

Ուղեւորության ժամանակը կազմում է 10 ժամ 20 րոպե:

Տոմսերի գները տատանվում են 9 520 դրամից պլացկարտում վերեւի տեղի համար մինչեւ 20 120 դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար:

Նախորդ հոդվածը‘Լաս Վեգասում խաղատան մոտ տեղի է ունեցել հրաձգություն, կան զոհեր’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ ԱԴԾ-ն Մերձմոսկվայում ձերբակալել է ԻՊ-ի գրոհայինների’