‘Երեւան — Հալեպ միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թուրքիայում. Կան տուժածներ’

1001

Երեկ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Թուրքիայում վթարի է ենթարկվել սիրահայերին Հալեպ տեղափոխող միկրոավտոբուսը, կան տուժածներ:

Կենտրոնից կապ է հաստատվել Հայաստանի սփյուռքի նախարարության հետ: Պարզվել է, որ հունիսի 14-ին Թուրքիայի Կարս նահանգի Սարիղամիշի շրջանում Երեւան — Հալեպ երթուղու միկրոավտոբուսը բախվել է թուրքական տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորը տեղում մահացել են:

Ստացված տեղեկությունների համաձայն` միկրոավտոբուսում եղել է 9 մարդ, որոնց թվում եղել են Հայաստանի քաղաքացիներ: Հայաստանի քաղաքացի 22-ամյա Տիլա Պապիկյանը, ում առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, հունիսի 16-ին տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ մնացած տուժածներին Թուրքիայում ցուցաբերվել է համապատասխան օգնություն։ Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ` նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Նախորդ հոդվածը‘Միջադեպ ԱԺ-ում. «Վնգստում ես», «Վնգստում ես դո՛ւ, բոմժ»(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ-ի բացահայտումները. Թե ինչպես են խաբում սպառողներին’