‘Երեւան-Սեւան մայրուղու մի մասը օգոստոսի 28-ից կփակվի’

4548

Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի 36-57-րդ կմ (Երևան-Սևան ուղղությամբ` Հրազդան քաղաքի մոտակայքում) և 64-57-րդ կմ (Սևան-Երևան ուղղությամբ) հատվածներում հիմնանորոգման աշխատանքներ կսկսվեն, տեղեկացնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` օգոստոսի 28-ից մինչև հոկտեմբերի 10-ը երթևեկությունը կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Երթևեկությունը կկազմակերպվի տվյալ ճանապարհահատվածի հանդիպակաց ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան. Ամերիկյան ընկերություններից դրական ազդակներ ենք ստացել ՀՀ ՊԵԿ գործունեության մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Չարբախցիները պահանջում են «Սանիտեկի» ավտոպարկը հանել փոխքաղաքապետի հորը պատկանող տարածքից’