‘
Ինչպես տեղեկացրել ենք Երեւանից Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաք ավիաչվերթի շուրջ հակասական իրավիճակ է ստեղծվել: Ղրիմի տրանսպրոտի նախարար Անատոլի Ցուրկինը հաղորդել է, որ նոյեմբերի 17-ին կկայանա Երեւան-Սիմֆերոպոկ ուղիղ չվերթ, իսկ դրա նախորդ օրը կայացել է Սիմֆերոպոլից Երեւան առաջին թռիչքը: Մինչդեռ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչութունից տեղեկացրել են, որ «այդպիսի չվերթ գոյություն չունի»:
Այսօր փաստացի հայտարարված Երեւան-Սիմֆերոպոլ չվերթի տոմս ձեռք բերած ուղեւորներից մեկը iLur.am-ին տեղեկացրեց, որ դեպի Սիմֆերոպոլ ուղեւորափոխադրումը չի կայացել՝ տոմս գնած բոլոր ուղեւորներին չեն թույլատրել օդանավ բարձրանալ՝ փոխհատուցելով տոմսի արժեքը:
Իսկ «Յակ-42» ինքնաթիռը Սիմֆերոպոլ է մեկնել առանց ուղեւորների: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում հրաժարվեցին մեկնաբանել այս տեղեկատվությունը:
‘