‘Երեք եղբայր, երեքն էլ՝ պաշտոնի. Արարատի մարզպետի եղբայրը կդառնա գյուղապետ (Մամուլ)’

1479

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրը՝ անկուսակցական Սուրիկ Գրիգորյանը, Ավշար գյուղի գյուղապետի միակ թեկնածուն է։ Դեկտեմբերի 15-ին Ավշարում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում թեկնածուների գրանցման վերջնաժամկետը լրացել է, և այստեղ նախօրոք առաջադրված թեկնածուներից մնացել է միայն մարզպետի եղբայրը, ով մի քանի տարի առաջ Ավշարի գյուղապետն էր, իսկ 2013թ. նախագահական ընտրություններում՝ Սերժ Սարգսյանի՝ Ավշարի նախընտրական շտաբի ղեկավարը։ Մյուս առաջադրված թեկնածուն Ավշարի մանկապարտեզի պահակ Վաղինակ Ասրյանն էր, ով թեկնածությունը գրանցելու փոխարեն ինքնաբացարկ է հայտնել՝ Գրիգորյանին թողնելով առանց մրցակցի։ Այս մասին գրում է «ՀԺ»-ն և հավելում.

«Ի դեպ, մարզպետի եղբոր թեկնածությունը գրանցվել է որպես ինքնաառաջադրում։

Հիշեցնենք, որ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի մյուս եղբայրը Աժ պատգամավոր է։ Պարզ է, որ Սուրիկ Գրիգորյանն ընտրվելու խնդիր Ավշարում չի ունենալու, որովհետև մրցակից էլ չունի, և ավանսով գյուղապետ է։ Այսպիսով, Գրիգորյանների ընտանիքում միաժամանակ և պատգամավոր է լինելու, և մարզպետ, և գյուղապետ»,–գրում է թերթը։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Վովա Գասպարյանի փեսան փորձում է լռեցնել սնանկացած ձեռներեցի բողոքը’
Հաջորդ հոդվածը‘Կապանի ոստիկանության աշխատակիցները կալանավորի նկատմամբ բռնություն են գործադրել’