‘Երեք օր՝ մեկ միլիոն վոլտ էլեկտրական հոսանքի տակ ‘

898

Ամերիկացի հայտնի աճպարար Դևիդ Բլեյնը նոր «մահացու» հնարք  է կազմակերպել: Նա պատրաստվում է երեք օր անընդմեջ անցկացնել մեկ միլիոն վոլտ էլեկտրական հոսանքի տակ:

Բլեյնը չժանգոտող պողպատից պատրաստված հատուկ հանդերձանք է կրելու՝ դեմքը, աչքերը և լսողությունը անդադար հարվածող էլեկտրական ճառագայթներից պաշտպանելու համար:

«Սա ամենախենթ օրերից է, որը ես երբևէ ունեցել եմ իմ կյանքում: Տեսնենք կդիմանամ, թե ոչ: Դեռ հայտնի չէ, թե էլեկտրամագնիսական դաշտում 72 ժամ շարունակ գտնվելն ինչպես է ազգում մարդու ուղեղի վրա» ,- ասել է հայտնի աճպարարը և հույս հայտնել, որ սխրանքը կոգեշնչի դպրոցականներին ավելի ակտիվ մասնակցել ֆիզիկայի պարապմունքներին:

Հատուկ հարմարեցված ականջակալների միջոցով Բլեյնը կարող է հաղորդակցվել իր երկրպագուների հետ: Այս արտասովոր փորձարկմանը ուղիղ հեռարձակմամբ հետևում են աշխարհի տարբեր ծայրերի  խոշոր քաղաքներից:

Նախորդ հոդվածը‘Սարգսյանը Reuters-ով նորից աճուրդի հանեց ԼՂ հարցը ‘
Հաջորդ հոդվածը‘Վարդան Օսկանյանին կանչել են հարցաքննության ‘