‘Երթի կարգախոսները ‘

932

Հրապարակվել են այսօր` ժամը 13:00-ին, Ազատության հրապարակից Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված Հայ ազգային կոնգրեսի կազմակերպված երթի կարգախոսները:

Դրանք են.

Ո՛չ ոստիկանական բռնություններին

Պատժե՛լ մարտի մեկի ոճրագործներին

Ո՛չ ընտրակեղծարարությանը, այո՛ Ազատ և արդար ընտրություններին

Ազատությո՛ւն հեռուստատեսությանը

Վե՛րջ ժողովրդի թալանին եւ ունեզրկմանը

Դե՛մ ենք պարտադիր վճարումներին կուտակային հիմնադրամներին

Վե՛րջ տալ հարկային տեռորին

Վե՛րջ ոտնձգություններին` սեփականության և բիզնեսի նկատմամբ

Վե՛րջ Սերժ Սարգսյանի բռնապետական ռեժիմին:

 

Նախորդ հոդվածը‘Իրավունքի երթի մասնակիցների ուղերձը Հայաստանի ժողովրդին եւ միջազգային հանրությանը’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ամենամյա երթը (ուղիղ)’