‘Երթի մասնակիցները սպասում են բերման ենթարկված ակտիվիստների ազատ արձակմանը’

694

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ազատության հրապարակից այսօր մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա այցի դեմ կազմակերպված բողոքի ակցիան: Մասնակիցները երթով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ՝ «Սերժիկ դավաճան», «Սերժիկ հեռացիր» վանկարկումներով և «Stop Russia» պաստառներով: Ակցիայի մասնակիցներին թվով մի քանի անգամ գերազանցում են ոստիկանության աշխատակիցները, ի դեպ նաև քաղաքացիական հագուստով: 

Ոստիկանությունը Նալբանդյան փոխոցի վրա երկու կողմից շրջափակել է բողոքի ցույցի մասնակիցներին և չի թույլատրում շարունակել երթը: Այժմ ակտիվիստները գնտվում են Հանրապետության հրապարակի մետրոյին կից տարածքում և սպասում են իրենց՝ բերման ենթարկված ընկերներին՝՝ հետագա անելիքները որոշելու նպատակով:

Նախորդ հոդվածը‘Գրանցվեց և լիցենզավորվեց նաև «Ցե-Կվադրատ»-ը’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ում առաջարկում են կենսաթոշակային բարեփոխումն անցկացնել պլեբիսցիտի միջոցով’