‘Երթուղայիններով և ավտոբուսներով ձեռնտու է 100 դրամով սպասարկելը. «ՀԺ» ‘

965

Դեկտեմբերի 10-25-ը ուսումնասիրություններ է իրականացվել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտում՝ պարզելու, թե երթուղայինները և ավտոբուսները մեկ ուղղությամբ քանի ուղևոր են տեղափոխում։

«ՀԺ»-ն գրում է, որ առայժմ պարզ չէ, թե ով է ուսումնասիրության պատվիրատուն՝ քաղաքապետարանը, թե այլ կառույց, քանի որ այդ աշխատանքներում ներգրավված մարդկանց համար գաղտնի է պահվել աշխատանքի դիմաց վճարող կազմակերպության անունը։ Մեր տեղեկություններով՝ ուսումնասիրությունը պարզել է, որ երթուղայիններին ձեռնտու է 100 դրամով սպասարկելը։ Քաղաքապետարանը ամռանը՝ ուղեվարձը 150 դրամ դարձնելուց հետո, իր հաշվարկը փորձում էր համոզիչ դարձնել այն փաստարկով, թե իբր քաղաքի մի ծայրից մյուսը մեկնող երթուղայինն ամեն անգամ փոխադրում է 14 մարդ։ Վերջին ուսումնասիրությունն այլ բան է ասում՝ երթուղայինները մեկ ուղղությամբ տեղափոխում են միջինը 25-27 ուղևոր։

«Ինչ վերաբերում է ավտոբուսներին, ապա Չինաստանի կառավարության կողմից նվիրված ավտոբուսներով սպասարկումը 100 դրամով իրականացնելը ձեռնտու է, քանի որ դրանց համար չի վճարվել։ 100 դրամով ծառայությունը խնդիր է միայն այն գծատերերի համար, ովքեր սպասարկումը բարելավելու նպատակով  պետք է նոր ավտոբուսներ ներկրեն»,-հավելում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Գնանք Դավոս, որ ի՞նչ անենք. «168 ժամ » ‘
Հաջորդ հոդվածը‘«Մասիս տոբակո»-ում լարված իրավիճակ է. «Հրապարակ» ‘