‘Երթուղային գազելի վթարից տուժած 3 քաղաքացի դեռ հիվանդանոցում են — News.am’

5385

‘

Երեւանի Մյասնիկյան պողոտայում հուլիսի 23-ին երթուղայինի վթարից 7 քաղաքացիներից երեքը դեռ հիվանդանոցում են, տեղեկացնում է NEWS.am-ը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը տեղեկացրել է, որ այժմ բուժում ստացող 3 քաղաքացիները տարբեր վնասվածքներ ունեն: Նրանց վիճակը գնահատվում է  միջին ծանրության:

Հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19:50-ի սահմանում Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտ, թիվ 20 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 3069 Տ համարանիշի միկրոավտոբուսի վարորդը կորցնելով մեքենայի կառավարումը բախվել է էլեկտրասյանը, վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

‘

Նախորդ հոդվածը‘Աշոտ Սարգսյան. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խոչընդոտները — (3)’
Հաջորդ հոդվածը‘Մայքլ Ֆելպսն ուժերը չափել է շնաձկան հետ’