‘Երթևեկության կազմակերպման փորձնական փոփոխություն ‘

3136

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում տրանսպորտային միջոցների կուտակումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. սեպտեմբերի 15-ից նշված խաչմերուկի մուտքի և ելքի հատվածներում լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները փորձնական կարգով կփոխարինվեն միայն դեղին թարթող ռեժիմներով: 
Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ տրանսպորտային միջոցների վարորդներին խնդրում և հորդորում ենք լինել ուշադիր և զիջել փողոցը հատող հետիոտներին:
«Միաժամանակ հիշեցնում ենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 10-ից Երևան քաղաքի Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն»,- փոխանցում են ՃՈ-ից:

Նախորդ հոդվածը‘Էրդողան. Դուք չօգնեցիք՝ հիմա մի վրդովվեք’
Հաջորդ հոդվածը‘Բլոգեր Լապշինը ժամանել է Իսրայել’