‘Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում’

1056

Երթևեկության բարելավման նպատակով` ս/թ. հունիսի 17-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Գր. Լուսավորիչ ու Ագաթանգեղոս փողոցների և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից` Արշակունյաց պողոտայով դեպի Աշխատանքի հրապարակի ուղղությամբ երթևեկելիս` Արշակունյաց պողոտա-Գ.Նժդեհի փողոց խաչմերուկում դեպի ձախ երթևեկությունը` Գ.Նժդեհի փողոցով դեպի Արցախի փողոց, այսուհետ արգելվում է։ Նշված ուղղությամբ երթևեկելիս Գ.Նժդեհի փողոցով դեպի Արցախի փողոց երթևեկելու համար անհրաժեշտ է Արշակունյաց-Գ.Նժդեհ խաչմերուկն ուղիղ երթևեկել մոտ 150 մետր, կատարել հետադարձ և Արշակունյաց-Գ.Նժդեհ խաչմերուկում կատարել աջ շրջադարձ, ապա Գ.Նժդեհի փողոցով երթևեկել դեպի Արցախի փողոցի ուղղությամբ։
Ժամանակին նույն սկզբունքով է կազմակերպվել նշված խաչմերուկի երթևեկությունը հակառակ ուղղությամբ` Աշխատանքի հրապարակից Արշակունյաց պողոտայով դեպի Գր. Լուսավորիչ-Ագաթանգեղոս-Արշակունյաց խաչմերուկ երթևեկելիս։
Նշված ուղղությամբ երթևեկելիս Գ.Նժդեհի փողոցով դեպի Գ.Նժդեհի հրապարակ երթևեկելու համար անհրաժեշտ է Արշակունյաց-Գ.Նժդեհ խաչմերուկն ուղիղ երթևեկել մոտ 150 մետր, կատարել հետադարձ և Արշակունյաց Գ.ՆԺդեհ խաչմերուկում կատարել աջ շրջադարձ ու երթևեկել դեպի Գ.Նժդեհի հրապարակի ուղղությամբ։
Գ.Նժդեհի փողոցով երթևեկելիս Արշակունյաց-Գ.ՆԺդեհ խաչմերուկում երկու ուղղություններից էլ ձախ շրջադարձ կատարելը թույլատրվում է։

Նախորդ հոդվածը‘Իրան-Նիգերիա. Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Խուան Մանուել Սանտոսը վերընտրվել է Կոլումբիայի նախագահի պաշտոնում’