‘Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Աճառյան փողոցի և նույն փողոցից Առինջ գյուղ տանող ճանապարհի խաչմերուկում’

1356

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ 2017 թ. հունիսի 11-ից Երևանի Աճառյան փողոցի և Աճառյան փողոցից Առինջ գյուղ տանող ճանապարհի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Վերոնշյալ չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ և այսուհետ նշված խաչմերուկով տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:

Նախորդ հոդվածը‘Ցուցարարները բացել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը. Ա1+’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարանի հանրակրթության վարչության նոր պետը ընտրություններին կեղծ դիտորդ էր «աշխատում» — CivilNET’