‘Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երեւանի կենտրոնում’

2173

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի կենտրոնական հատվածներում կայանատեղերի ավելացման նպատակով 2018 թվականի հուլիսի 12-ից Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածում (ուղղությունը դեպի Սայաթ Նովայի պողոտա), կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածի գրպանիկում (ուղղությունը դեպի Սայաթ Նովայի պողոտա), այսուհետ կթույլատրվի տրանսպորտային միջոցների կայանումը մայթին զուգահեռ կայանման ձևով:

Նախորդ հոդվածը‘Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն Մակեդոնիային բանակցությունների է հրավիրում՝ դաշինք մտնելու հարցով’