‘
Ցանկացած վարորդ կարող է խախտում թույլ տալ: Յուրաքանչյուր խախտում պետք է հետևանքներ ունենա խախտողի համար: Հենց այս պատճառաբանությամբ են տեսախցիկներ և արագաչափեր են տեղադրվում մեր քաղաքի փողոցներում: Թվում է՝ նպատակն ազնիվ է. չես ուզում տուգանք վճարել՝ խախտում թույլ մի տուր: Սակայն երթևեկելով քաղաքում՝ համոզվում ես, որ ցանկացած «բարի նպատակ» կարելի է ձևափոխել՝ ըստ սեփական հայեցողության: Դիտենք տեսանյութը.
Առավոտվա ժամը 9.00 է, աշխատանքային օրվա սկիզբը: Հանրապետության հրապարակը, որը տեսագրվում է տեսախցիկներով: Ճանապարհային ոստիկանության ակտիվ պարեկությունը և… Հաշվեք, թե քանի խախտում է անում 032LL55 պետհամարանիշով ավտոմեքենան: Նման հանդգնությամբ երթևեկության կանոնները խախտել կարող է միայն իր անպատժելիության մեջ վստահ վարորդը կամ էլ նա, ով իր գրպանից չի վճարում տուգանքները: Տվյալ դեպքում՝ մեքենան պետական հիմնարկությանն է սպասարկում: Հետևաբար՝ կամ կա չտուգանվող մեքենաների ցուցակ, կամ էլ տուգանքը վճարվում է պետբյուջեից: Մեր կարծիքով՝ սա առաջին տարբերակն է… Հ.Գ. Առանձին զրույցներում «անդամատար» մեքենաների վարորդներն ակնարկներ են անում, թե գոյություն ունի ինչ-որ «ոսկե ցուցակ»: Այսինքն՝ երթևեկության կանոնների առջև ո՛չ բոլորն են հավասար:
Աղբյուրը՝ radiovan.fm
‘