‘
Այսօր Երևանի կենտրոնում տեղի ունեցավ երթ՝ ընդդեմ գենդերային հավասարության մասին օրենքի, որի մասնակիցները ՀՀ կառավարությունից պահանջում են ետ կանչել վերոնշյալ օրենքի նախագիծը: Երթը մեկնարկեց Թամանյանի արձանի մոտից:
Երթին մասնակցում էին հոգևորականներ, հասարակական գործիչներ, երիտասարդներ, ազատամարտիկներ:
Երթի մասնակիցները կոչ էին անում ՀՀ քաղաքացիներին միանալ իրենց պայքարին, որովհետև այդ պայքարը հանուն ընտանիքի է:
Երթն ավարտվեց ՀՀ կառավարության դիմաց, որտեղ երթի մասնակիցները պահանջներ ներկայացրին կառավարությանը:
‘