‘Երթ դեպի Բաղրամյան 26` Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով. լուսանկարներ’

1629

Երևանի Ազատության հրապարակից մեկնարկել է կանանց երթ դեպի նախագահական նստավայր՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով:

Մի քանի տասնյակ ցուցարարները դուրս են եկել «Մենք Սոսե ենք», «Թույլ չենք տա ոտնահարել Եռաբլուրը», «Երդմնազանց նախագահին՝ ոչ», «Կանայք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը» եւ այլ պաստառներով:

Երթին մասնակցում են նաև խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատներ՝ իրենց զոհված որդիների նկարներով: Ցուցարարների շարժը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ ընդհանտել է ոստիկանությունը` առաջարկելով ցույցը շարունակել նստավայրի դիմացի մայթին: Երթի մասնակիցների հետ բանակցությունների արդյունքում ոստիկանությունը թույլ է տվել ցույցը շարունակել նստավայրի դիմաց` պահպանելով շենքի պարիսպներից որոշակի հեռավորություն:

Նախորդ հոդվածը‘Դիլիջանի միջազգային դպրոցը «IB World School» դպրոցի լիարժեք կարգավիճակ է ստացել’
Հաջորդ հոդվածը‘«Ռոման» զիջում է առաջատարի դիրքը (Տեսանյութ)’