‘
Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը հռչակվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն:
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց ուկրաինացի Անդրեյ Ջելեպի հետ եւ հաղթեց 11:6 հաշվով:
Հիշեցնենք, որ Գեղամ Գալստյանն ու Արման Անդրեասյանը դարձել էին բրոնզե մեդալակիր:
Այսօր եզրափակչում՝ եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար կմրցեն Վազգեն Թեւանյանը (61 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) :
‘