‘Երիտասարդական Կոնգրես. Վիլեն Գաբրիելյանի դեմ հարձակումը քաղաքական հաշվեհարդարի դրսեւորում է ‘

992

Սարգսյանական վարչախումբը շարունակում է որպես իր իշխանության պահպանման հիմնական զենք օգտագործել ահաբեկչական գործողությունները, ասվում է Երիտասարդական Կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:

«Մասնավորապես՝ հունվարի 17-ին Կողբացի փողոցում դիմակավորված եւ մահակներով զինված անհայտ անձինք հարձակվել են քաղաքացիական ակտիվիստ, իր գրառումներով ակտիվորեն իշխանություններին քննադատող Վիլեն Գաբրիելյանի վրա: Նա տեղափոխվել է հիվանդանոց՝ գլխի շրջանում ստացած բազմաթիվ վնասվածքներով: Քաղաքի բանուկ հատվածում, որտեղ բազմաթիվ տեսանկարահանող սարքեր են տեղադրված, կատարված հանցագործությունը բացահայտելու համար ընդամենն անհրաժեշտ է քաղաքական կամք: Քաղաքական գործիչների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ այս և նախորդ հարձակումները չբացահայտելն ուղղակիորեն վկայում է դրանց՝ իշխանության կողմից կազմակերպած լինելը: Մենք համոզված ենք, որ սա քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է: Նման դեպքերի շարունակականությունն ապացուցում է, որ իշխանության ներկայացուցիչների՝ բռնությունները դատապարտող հայտարարությունները կրում են ձևական բնույթ:

Երիտասարդական Կոնգրեսը դատապարտում է տեղի ունեցածը և վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ նման բռնությունները բացառելու միակ ճանապարհը վարչախմբի շուտափույթ հեռացումն ու լեգիտիմ իշխանությունների ձևավորումն է: Իշխանության՝ նման գործելաոճը պարտադրում է պետության ապագայով մտահոգ բոլոր երիտասարդներիս՝ անկախ տարաձայնություններից, գործել միասնական,  համատեղ ուժերով պայքարել ու ձևավորել իրավական Հայաստան», — ասվում է հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայողները կփոխարինվեն պայմանագրային զինծառայողներով’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիա»-ն կպայքարի Ռոյսին թիմում պահելու համար’