‘
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենին՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ձեռնարկվել անհետաձգելի քննչական և դատավարական մի շարք այլ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել առգրավումներ և խուզարկություն:
Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հիմնադրամի գործադիր տնօրենը, կանոնադրությամբ ունենալով հիմնադրամի գույքը և ֆինանսական միջոցները տնօրինելու իրավասություն, 2013-2018թթ. ընթացքում հիմնադրամի բանկային հաշիվներից մաս-մաս կանխիկացրել, ապա հիմնադրամից առհաշիվ ստացել և յուրացմամբ հափշտակել է հիմնադրամին պատկանող, իրեն վստահված առանձնապես խոշոր չափի` 325.600.000 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և հարցաքննվել: Վերջինս ընդունել է առաջադրված մեղադրանքը և պարտավորվել փոխհատուցել պատճառված վնասը։
Նախաքննությունը շարունակվում է»:
Հիշեցնենք, որ ՀԵՀ գործադիր տնօրենը Ալեքսանդր Տեր-Հովակիմյանն է:
‘