‘Երիտասարդը ջարդել է Ստեփանակերտի մարզադաշտ տանող ճանապարհի արձաններից 4-ը ‘

1204

Հունվարի 6-ին, ժամը 11:15-ին, Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների փողոցի N տան բնակիչ` 1986թ. ծնված Խ. Վ-ն հեռախոսով ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն է հայտնել այն մասին, որ մի երիտասարդ ջարդում է Վերածննդի հրապարակից դեպի մարզադաշտ տանող աստիճանների աջ ու ձախ մասում գտնվող արձանները: Այդ մասին հայտնում է ԼՂՀ Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ըստ այդմ, պարզվել է, որ ժամը 11:00-ից մինչև 11:15-ն ընկած ժամանակահատվածում, Ստեփանակերտ քաղաքի Հ. Լազարևի նրբանցքի N տան բնակիչ` 1986թ. ծնված Դ. Ա-ն ջարդել է նշված վայրում գտնվող թվով 4 արձան և պատռել պատից կախված ՀՀ դրոշը խորհրդանշող պաստառները:

Նախորդ հոդվածը‘Բեռլուսկոնին հրաժարվել է վարչապետի պաշտոնի նկատմամբ իր հավակնություններից’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիայում անտառային հրդեհների հետևանքով հարյուրավոր մարդիկ անհայտ կորել են’