‘
Փարիզի դատախազությունը սկսել է սեռական ոտնձգության և բռնաբարության մեղադրանքների նախաքննությունը՝ ընդդեմ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի:
Մեղադրանքները երկուշաբթի օրը ներկայացրել է ֆրանսիացի 22-ամյա մի դերասանուհի, որի անունը չեն հայտնում:
Դեպարդիեն ինքը հերքում է բոլոր մեղադրանքները, France Presse-ին տեղեկացրել է նրա փաստաբանը: Նրա ասելով՝ Դեպարդիեն հաստատում է, որ ծանոթ է այդ աղջկա հետ, սակայն լիովին հերքում է նրա նկատմամբ ցանկացած ագրեսիա և բռնություն:
Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ աղջիկը հայտնել է երկու միջադեպի մասին, որոնք տեղի են ունեցել Դեպարդիեի փարիզյան տանը, փորձերի ժամանակ:
Parisien թերթը նշում է, որ 69-ամյա Դեպարդիեն աղջկա հոր ընկերն է եղել:
Փոխանցում է BBC-ն:
‘