‘
Այսօր տեղի է ունեցել Երեւանի նոր ավագանու առաջին նիստը, որին, սակայն, միայն ՀՀԿ-ի ու «Ելք»-ի ներկայացուցիչներն են մասնակցել:
«Երկիր Ծիրանի»-ի ներկայացուցիչները առանձին նիստ են արել քաղաքապետարանի շենքի դիմաց: Հետո այդ կուսակցության ներկայացուցիչները կարմիր փուչիկներ են պայթեցրել՝ ազդարարելով այդպիսով Երեւանի քաղաքապետարանի գրավումն ու մուտքի աստիճանների մոտ Տարոն Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի լուսանկարներով զարդարված ափսեներ ջարդել: Դրանից հետո են միայն ԵԾ անդամները մտել քաղաքապետարանի շենք:
Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը կղեկավարի Զարուհի Փոստանջյանը:
‘