‘«Երկնքից երեք խնձոր ընկավ» մրցույթի հաղթող կարող է դառնալ Տիգրան Սարգսյանը. Մամուլ’

915

2014թ. պետական բյուջեի նախագծում քիչ չեն նաև աբսուրդային ծախսերը: Ընդ որում, առաջին հայացքից անգամ նկատելի է, որ այդ գումարները հատկացվել են հետագայում «ատկատ» անելու համար: Այս մասին գրում է «Ժողովուրդը»:  Օրինակ՝ կառավարությունն առաջարկում է 106.9 մլն դրամ (մոտ 260 հազար դոլար) տրամադրել կառավարության գործունեության գնահատման, կյանքի որակի և համայնքային կարիքների գնահատման հետազոտություն անելու համար, իսկ ՀՀ պետական պարտքի կառավարման գործընթացի հրապարակայնության ապահովման համար տրամադրվելու է 50 մլն դրամ (123 հազար դոլար): 3 մլն դրամ էլ ցանկանում են տրամադրել «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության մրցույթին: Տեսակետ կա, որ եթե այդ մրցույթին ներկայացվեն վարչապետ Տիգրան Սարգսյանի` վերջին 5 տարվա ելույթները, ապա նա կշահի առաջին մրցանակը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Դատավորները չեն կաշառվում. Դատավոր :) (մամուլ)’
Հաջորդ հոդվածը‘Օրվա պատմությունը’