‘Երկուշաբթի հայտնի կդառնան այս տարվա Նոբելյան մրցանակակիրները’

1257

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 6-ին, Ստոկհոլմում կմեկնարկի 2014 թ. Նոբելյան մրցանակաբաշխությունը:

Երկուշաբթի հայտնի կդառնա ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառի դափնեկրի անունը, երեքշաբթի՝ ֆիզիկայի, չորեքշաբթի՝ քիմիայի, հինգշաբթի՝ գրականության, և ուրբաթ՝ Խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը:

Նոբելյան մրցանակը հիմնել է շվեդ ինժեներ, ձեռներեց Ալֆրեդ Նոբելը՝ մրցանակաների համար ժառանգելով հսկայական կարողություն, որը նա ձեռք էր բերել, հիմնականում, դինամիտի գյուտի շնորհիվ: Նոբելի կտակի համաձայն՝ մրցանակը շնորհվում է հինգ անվանակարգերով՝ ֆիզիկա, քիմիա, բժշկություն, գրականություն և պայքար հանուն խաղաղության:

1968 թ. Շվեդիայի Բանկը դրանց ավելացրեց էկոնոմիկայի բնագավառի մրցանակը՝ դրա համար հիմնադրամին մուծելով անհրաժեշտ գումարը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հոնկոնգում ձերբակալել են ուսանողների վրա հարձակում գործած մաֆիայի անդամների’
Հաջորդ հոդվածը‘Շվեդիա. Առաջին ծննդաբերությունը՝ արգանդի փոխպատվաստումից հետո’