‘Երկու աշխատակազմերի ղեկավարների պաշտոնից ազատեցին’

1541

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը կունենա աշխատակազմի նոր ղեկավար: Կարեն Իսախանյանը և Համլետ Հակոբյանն ազատվեցին համապատասխանաբար ՀՀ տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակազմերի ղեկավարների պաշտոնից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին որոշումները կառավարության` դեկտեմբերի 25-ի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Ամենայն հավանականությամբ, կառավարության արդեն հաջորդ տարվա նիստերից մեկում կնշանակվի ՀՀ տարածքային առավարման և արտակարգ իրավիճակների միավորված նախարարության աշխատակազմի նոր ղեկավարը:

Նախորդ հոդվածը‘Կաթոլիկ քրիստոնյաները Բեթղեհեմում նշում են Ծննդյան տոները’
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվել է այն ապրանքների ցանկը, որոնք Հայաստան ներկրելը արգելվում է’