‘Երկու ասուլիսի համեմատություն. 1997 և 2013’

2830

Լրագրող Մհեր Ղալեչյանը Facebook-ի իր էջում համեմատականներ է անցկացրել 1997 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի ու 2013 թվականին Սերժ Սարգսյանի տված ասուլիսների միջև:

«Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլիս ասուլիս. 26.09.1997
ԶԼՄ-ների մասնակցության սահմանափակում՝ չի եղել: Ներկա են եղել հայաստանյան (այդ թվում՝ «Գոլոս Արմենիի» եւ «Իրավունք»), սփյուռքի եւ Հայաստանում հավատարմագրված արտասահմանյան լրատվամիջոցների՝ հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների, թերթերի, ամսագրերի, լրատվական գործակալությունների ներկայացուցիչներ:
Հարցեր տալու սահմանափակում չի եղել: Հարցերի բովանդակության սահմանափակում՝ չի եղել: Տեսանկարահանման, լուսանկարահանման սահմանափակումներ՝ չի եղել: Ասուլիսը՝ ուղիղ ֆորմատով: Ասուլիսը նախատեսված մեկ ժամի փոխարեն տեւել է 2 ժամ՝ բոլոր ցանկացողների հարցերին պատասխանելու համար:

Ընդհանուր՝ Տեր-Պետրոսյանին հարց են ուղղել 35 լրագրող:
1. ԿԱՐԵՆ ԹՈՓՉՅԱՆ (ԲիԲիՍի) –
2. ԷԼԻՆԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ («Միր» ընկերություն) –
3. ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ (Ռադիոգործակալություն)
4. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ («Իրավունք»)
5. ԱՐՄԵՆ ԽԱՆԲԱԲՅԱՆ («Ռեսպուբլիկա Արմենիա»)
6. ՎԱՀԱՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ (Հայաստանի ամերիկյան համալսարան)
7. ՍԵՎԱՆ ԴԵՅՐՄԵՆՋՅԱՆ («Ժամանակ», Ստամբուլ)
8. ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ (Արմենպրես)
9. ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ («Ազգ»)
10. ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ («Ինտերֆաքս»)
11. ԺՈՐԱ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ (Ամերիկայի ճարտարագետների եւ գիտնականների միություն, ԱՄՆ)
12. ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ («Նոր հազարամյակ» ամսագիր) –
13. ՆԱՐԻՆԵ ԴԻԼԲԱՐՅԱՆ («Լրաբեր»)
14. ԱՎԵՏ ԴԵՄՈՒՐՅԱՆ (ՌԻԱ «Նովոստի» եւ «Առկա» գործակալություններ)
15. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
16. ՄԱՐԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (Արմենպրես)
17. ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ (Տեղեկատվության վարչություն)
18. ԳԵՎՈՐ ԱՍԱՏՐՅԱՆ (Հայաստանի ազգային հեռուստատեսություն, «Լրաբեր»)
19. ԱՐՄԱՆ ՎԱՆԵՍՔԵՀՅԱՆ («Գոլոս Արմենիի»)
20. ՕՇԻՆ ՔԵՇԻՇՅԱՆ («Արմինյն օբզերվըր» թերթի խմբագիր, Լոս Անջելես)
21. ՌԻՏԱ ՇԱՌՈՅԱՆ («Հորիզոն» հայկական հեռուստաընկերություն)
22. ԱՐԹՈՒՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ («Հայաստանի ձայն»)
23. ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ (ՀայFM ռադիոկայան)
24. ՍԵՐԳԵՅ ԵՐԻՑՅԱՆ
25. ՄԱՐԻՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ («Այժմ»)
26. ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ («Առավոտ» օրաթերթ)
27. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ («Նոյյան տապան»)
28. ԳԱՅԱՆԵ ՄՈՎՍԻՍՅԱՆ («Սնարք»)
29. ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ («Ագրոպրես» խմբագրական կենտրոն)
30. ԱԼՅՈՇԱ ՄԱՆՎԵԼՅԱՆ (ԲիԲիՍի)
31. ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (Լրագրողների համազգային «Նավասարդ» ակումբ) –
32. ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ («Երեւան» տեղեկատվական կենտրոն)
33. ՀԱՍՄԻԿ ՊՈԴՈՍՅԱՆ («Հայք»)
34. ՍԵՎԱՆ ԱԹԱՕՂԼՈՒ («Ակոս» շաբաթաթերթ, Թուրքիա)
35. ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆ («Փաստ» գործակալություն)

Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիս. 18.03.2103

Հրավիրվել են սահմանափակ թվով՝ միայն 12 լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ 7 հեռուստաընկերություն, 1 ռադիոընկերություն, 3 թերթ: Ընտրության սկզբունքը՝ հայտնի չէ: Տեսանկարահանման, լուսանկարահանման եւ ձայնագրության սահմանափակում՝ նույնիսկ հրավիրված լրատվամիջոցներին չի թույլատրվել կատարել սեփական տեսա եւ լուսանկարահանումներ: Այդ իրավունքը ունեցել է միայն նախագահականի օպերատորը:
Ասուլիսը՝ ոչ ուղիղ, այլ՝ փակ ռեժիմով: Ասուլիսի տեսաձայնագրություն, ձայնագրություն՝ չկա: Ասուլիսի հաջորդ օրը նախագահականը տարածել է նրա սղագրության իր տարբերակը, որի իսկությունը պարզելն առայժմ հնարավոր չէ»:

Նախորդ հոդվածը‘Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոս պապի գահակալման արարողությունը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Արոնյան – Սվիդլեր՝ Ուղիղ’