‘Երկու հարց Արարատ Զուրաբյանին’

1507

Քաղաքացի Սերոբ Հովհաննիսյանը Facebook-ում գրում է.

«Չեմ գտնում, որ հենց հիմա դրոշը պիտի վերցնենք ու նետվենք բարիկադներ. ցավոք, Հայաստանում այսօր Մայդան չկա», — վերջերս ասել է ՀՀՇ-ի վարչության նախագահի պաշտոնից, ապա ՀՀՇ-ից դեռ 2010թ. հեռացված Արարատ Զուրաբյանը։
Այս առիթով երկու հարց Ա. Զուրաբյանին.
Առաջին. 2011թ. աշնանը Երեւանում կար այդ «Մայդանը». Ազատության հրապարակում մեկ շաբաթից ավելի շուրջօրյա նստացույց ու հանրահավաքներ էին։ Ինչո՞ւ ոչ դրոշով, ոչ առանց դրոշի այդտեղ չերեւացիր։ Էդ ոչինչ։ Ինչո՞ւ փակեցիր հարեւանությամբ գտնվող քո սեփական սրճարանի զուգարանները՝ առաջինը մասնակիցը դառնալով հայկական «Մայդանը» խեղճացնելու համար իշխանության «մտքի թռիչք» հանդիսացող ամենաստոր, ճիվաղային, ողորմելի՝ պետքարան փակելու օպերացիային։
Երկրորդ. Եթե այդքան «ցավում ես», որ Հայաստանում «Մայդան» չկա, քեզ ո՞վ է բռնել, դրոշ վերցրո՛ւ, դոշ տո՛ւր, գնա՛, կանգնի՛ր, կամ պառկի՛ր Ազատության հրապարակում, ժողովուրդ հավաքիր, բարիկադ սարքիր։ Ի՞նչդ է պակաս, կամ ումի՞ց ես պակաս։ Բա ամո՞թ չի. ո՞վ պիտի «Մայդան» ու բարիկադ սարքի, որ դու հետո դրոշդ առնես գնաս։ Թե չէ՝ մարդիկ կմտածեն, թե մենակ մեծ-մեծ խոսել ու մարդկանց առաջ զուգարան փակել գիտես։ Հե՛չ սիրուն չի, հե՛չ….»:

 

Նախորդ հոդվածը‘Կարգալույծ է հռչակվել Տեր Եղիա աբեղա Խաչատրյանը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կոլաժ. Հայկական առաջին պլանշետը` iՏանձ’