‘Երկու մանկապարտեզի տնօրեններ ազատվել են աշխատանքից’

697

Երեւանի քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մշտական ուշադրության տակ է  մանկապարտեզներում երեխաների սննդի որակի ապահովումը: Նախորդ շաբաթ վերահսկողության վարչության հետ  համատեղ անակնկալ ստուգայցեր են կազմակեպվել ավելի քան 20 մանկապարտեզներում: Հանրակրթության վարչության պետի խոսքով, չնայած վերջին մեկ տարվա ընթացքում կատարված հսկողության արդյունքում արձանագրված դրական տեղաշարժին, այդուամենայնիվ, որոշ թերություններ դեռ կան:

«Մենք բարոյական որևէ իրավունք չունենք, որ մանկապարտեզներում ժամկետանց սնունդ մատակարարվի: Իմ հանձնարարությամբ ստուգայցերը շարունակվելու են բոլոր մանկապարտեզներում` բացառելու համար որևէ խախտում»,- նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ յուրաքանչյուր խախտման դեպքում պատասխանատուները կենթարկվեն կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև աշխատանքից հեռացման:

Ստուգայցերի շրջանակում հայտնաբերված թերություններով պայմանավորված 2 մանկապարտեզի տնօրեններ ազատվել են աշխատանքից:

Նախորդ հոդվածը‘Դամասկոսի արվարձաններից մեկում ականապատ մեքենա է պայթել ‘
Հաջորդ հոդվածը‘Daily Mail. Անգլիական ֆուտբոլում Մխիթարյանի պես ֆուտբոլիստներ չկան’