‘
Ավելի քան մեկ միլիոն մարդ պրեմիերայից հետո 48 ժամվա ընթացքում BitTorrent-ով ներբեռնել է «Հարցազրույց» ֆիլմը, որը պատմում է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի դեմ կազմակերպված մահափորձի մասին:
Ֆիլմի պրեմիերայի օրը՝ դեկտեմբերի 25-ին, այն ապօրինի ներբեռնվել է ավելի քան 500 հազար անգամ, իսկ ուրբաթ առավոտյան ներբեռնումների թիվն արդեն անցել է մեկ միլիոնից: Փոխանցում է ria.ru-ն:
‘