‘Երկրաշարժ՝ Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում ‘

740

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը» տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 02.05-ին Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում՝ Քաջարանից 15 կմ հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.200 և արևելյան երկայնության 45.990:

Ըստ նախնական տվյալների երկրաշարժը զգացվել է միայն Քաջարան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Նախորդ հոդվածը‘Դոմենիկ Սթրոս-Կանն իր անձնական կյանքին միջամտելու համար փոխհատուցում կստանա ‘
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ ‘