‘
Նեպալում եռօրյա սուգ է հայտարարվել շաբաթ օրը տեղի ունեցած և ավելի քան 5 հազար մարդու կյանք խլած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:
Երկրի վարչապետ Սուշալ Կոյրալան հայտարարել է, որ իշխանություններ անում են հնարավոր ամեն ինչ, սակայն աղետի ծավալներն այնքան մեծ են, որ չեն կարողանում հաղթահարել: Սողանքներն ու շարունակվող ետցնցումները երկրաշարժի էպիկենտրոնին մոտ գտնվող լեռնային շրջաններում դժվարացնում են տուժածներին օգնություն ցուցաբերելու աշխատանքները: Կառավարության ներկայցուցիչները BBC-ին հաղորդել են, որ ուղղաթիռները վրաններ, սննդամթերք ու դեղորայք են հասցնում այդ շրջաններ, սակայն Հիմալայներում ցրված շատ գյուղական վայրեր հասնել դեռ չի հաջողվել:
Մի շարք երկրների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, Իսրայելի ուղարկած ռազմական օդանավերը նույնպես մասնակցում են փրկարարական աշխատանքներին: Փոխանցում է BBC-ն:
‘