Փետրվարի 6-ի աղետաբեր երկրաշարժից հետո Թուրքիայում և Սիրիայում դեռ փլատակներից ողջ մարդիկ են դուրս բերում, ինչն իսկական հրաշք կարելի է համարել, քանի որ երկրաշարժից 48 ժամ անց ողջ մարդկանց հայտնաբերելու շանսերը չափազանց փոքր են։
Այժմ իշխանությունները և փրկարարները զբաղված են փրկվածներին օգնություն ցուցաբերելու խնդիրներով։
Երկրաշարժի էպիկենտրոն Քահրամանմարաշում, օրինակ, երկրաշարժից խույս տվածներն ապրում են քաղաքի մարզադաշտում կառուցված վրանային ավանում, նվազագույն կենսապահովման պայմաններում։ Թուրքիայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը նախազգուշացրել է, որ տուժած շրջաններում ջրի բացակայությունը մեծացնում է վարակիչ հիվանդությունների բռնկման վտանգը։
Սիրիայում ամեն ինչ ավելի է բարդանում նաև քաղաքացիական պատերազմի պատճառով․ մի քանի անգամ տուժած շրջաններ օգնություն հասցնելու փորձերը ձախողվել են, քանի որ ճանապարհն անցնում է թշնամական տարբեր ուժերի բախումների վայրերով։
Փոխանցում է BBC-ն։