Աֆղանստանի արևելյան մասում՝ Պակտիկա և Հոսթ շրջաններում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն անցնում է 280-ից, ևս առնվազն 250 մարդ է տուժել, այսօր հաղորդել է աֆղանական Pajwok co գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Երկրաշարժը տեղի է ունեցել անցած գիշեր։ Ավերվել է մի քանի բնակելի շենք։ Տեղական իշխանությունների հայտարարությունների համաձայն՝ ներկա պահին աղետի վայրում փրկարարական-որոնողական աշխատանքներ են տարվում։
Փոխանցում է tass.ru-ն։