‘Երկրաշարժ Իրանի տարածքում’

667

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 17.22-ին, ՍՓԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Խոյ քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Էպիկենտրոնի կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.59 0 և արևելյան լայնության 44.79 0: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: Դեռևս զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: ՀՀ հարավային շրջաններում երկրաշարժը չի զգացվել:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հանդիպել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ’
Հաջորդ հոդվածը‘Դերոն արձակուրդ կմեկնի պետբյուջեի հաշվին’