‘Երկրաշարժ Չինաստանում. Կան հարյուրավոր զոհեր’

1133

Կիրակի օրը Չինաստանի հարավ-արևմուտքում՝ Յուննան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն աճում է: Վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 370 մարդ, 2000-ը վիրավորվել են: Տուժած նահանգը մնացել է առանց կապի և էլեկտրականության: Ավերվել է 12 հազար շինություն, ևս 30 հազարը վնասվել են:

6,5 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը Չժաուտուն քաղաքից 25 կմ հեռավորության վրա է: Չինացի սեյսմոլոգների տվյալներով՝ տարերային աղետի այս հարվածը վերջին 18 տարիներին այդ նահանգում գրանցվածներից ամենահզորն էր:

2008 թ. հարևան Սիչուան նահանգում երկրաշարժի զոհ դարձավ 70 հազար մարդ: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ-ի ամփոփ տեղեկագիրը. Ադրբեջանն առնվազն 25 զոհ է տվել’
Հաջորդ հոդվածը‘Ալվինա Գյուլումյանը նշանակվել է ՍԴ անդամ’